Իրանի արտաքին գործերի նախարարության պաշտոնական ներկայացուցիչ Էսմայիլ Բաղային հայտարարել է, որ Իրանի հարստացված ուրանը արտասահման տեղափոխելու գաղափարն անընդունելի է։ «Հարստացված ուրանը մեզ համար նույնքան սրբազան է, որքան՝ իրանական հողը, և ոչ մի դեպքում ոչ մի տեղ չի փոխանցվի»,- շեշտել է Բաղային։               
 

Աստվածաշունչ մատյանից

Աստվածաշունչ մատյանից
09.11.2012 | 11:30

Ժողովուրդն էլ դարձի չեկավ, մինչև չենթարկվեց հարվածի։ Զորությունների Տիրոջը փնտրող չեղավ։ Եվ Տերը մեկ օրում վերացրեց Իսրայելի գլուխն ու պոչը, մեծին ու փոքրին։ Ծերն ու ականավորը գլուխն են, իսկ մարգարեն, որ անօրենություն էր ուսուցանում, պոչն է։ Եվ պիտի այնպես լինի, որ երանի պիտի տան այս ժողովրդին, բայց մոլորյալները պիտի մոլորեցնեն նրան, որպեսզի կուլ տան։ Դրա համար էլ Տերը բարեհաճ չի լինելու նրանց երիտասարդների հանդեպ, նրանց որբերին ու այրիներին չի գթալու, որովհետև նրանք ամենքն էլ անօրեն են ու չար, ամեն բերան անարդարություն է խոսում։ Այս ամենի հետևանքով Տիրոջ զայրույթը չի իջել, տակավին նրա ձեռքը մնում է բարձրացած։
Եսայու մարգարեություն 9. 13-17

Դիտվել է՝ 3452

Մեկնաբանություններ